ՎԵՑ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

11:47 - 29 Սեպ, 2023

Երևանի նախկին Միկա  մարզապալատում մեկնարկել է  պատանեկան և երիտասարդական միջազգային մրցաշար: Հայտավորված են  վեց երկրների / Հայաստան, Իրան, Ուզբեկստան, ՌԴ, Բելառուս, Վրաստան /  120 մարզիկներ:  

Մարտուղյակների վրա երեկ իրենց հարաբերությունները որոշեցին պատանիները: Ճկասուսերակիրների պայքարում երկրորդը ճանաչվեց Հակոբ Մանուկյանը, իսկ Նորայր Մայրյանյանը՝ երրորդը: Խոցասուսերակիր Արտյոմ Խալաթյանը նույնպես դարձավ երրորդ մրցանակակիր:

Այսօր ասպարեզ  կելնեն երիտասարդները, իսկ վաղը ՝ տեղի կունենա թիմային մրցավեճը:

Մրցաշարն անցկացվում է մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախաձեռնությամբ

Այլ նորություններ