<< Կանվոնդո - 2024 >> ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում մեծ դեր կունենան երիտասարդները: Կազմակերպիչները համոզված են, որ մարզահանդեսը ոչ միայն մարզական միջոցառում կլինի, այլև երիտասարդների հզորացման հարթակ կհանդիսանա: Նրանց ներգրավման գործընթացը սկսվել է 2021թ.:
Ծրագրի շրջանակներում ընտրվել են 30 երիտասարդներ, ովքեր աշխատում են կազմկոմիտեի հետ: Մշակում են ռազմավարություններ, ստեղծագործական գաղափարներ են հավաքում ՝ ստուգատեսի մասին տեղեկատվությունը թվային ուղիներով տարածելու համար:
Չորրորդ ձմեռային պատանեկանը կանցկացվի Կորեայի Հանրապետության Կանվոնդո քաղաքում 2024թ. հունվարի 19-ից՝ փետրվարի 1-ը: Այն կհիմնվի << Փհենչհան-2018 >> ձմեռային օլիմպիական խաղերի ժառանգության վրա՝ օգտագործելով նույն մարզավայրերը:
<< Բարձրանալ միասին և փայլել ընդմիշտ >>. այսպիսին է մարզահանդեսի կարգախոսը: Այն յուրատեսակ ուղերձ է, որը ապագայի հույս է ներշնչում ու բարձրացնում երիտասարդության ոգին։
Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն 81 ազգային օլիմպիական կոմիտեների շուրջ 1900 մարզիկ- մարզուհիներ։