ՀԱՆՈՒՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ

11:44 - 04 Դեկ, 2020

Տոկիոյի խաղերի կազմակերպիչները կհորդորեն  մարզիկներին չշփվել մրցասպարեզներից ու մարզավանից դուրս գտնվող մարդկանց հետ։ Օլիմպիական խաղերի ընթացքում մասնակիցները   պետք է պահպանեն վարքի  հատուկ կանոններ։ Խախտումների դեպքում կսահմանվեն համապատասխան պատժամիջոցներ։

Կազմկոմիտեն  կորոնավիրուսի հակաքայլերի մասին նախապատրաստել է  զեկույց, որը կհրապարակվի  մրցումների նախօրերին: 

Մարզիկները  կհանձնեն  թեստ, կկրեն դիմակ, իհարկե մարզումներից և մրցումներից դուրս։

Մրցելույթներն  ավարտելուց անմիջապես հետո, վարակից խուսափելու նպատակով, մասնակիցները կմեկնեն իրենց երկրները։

 

 

Այլ նորություններ