ՇՔԵՂԱՇՈՒՔ ԺԱՄԱՑՈՒՅՑ

12:07 - 04 Օգո, 2023

Omega ընկերությունը համագործակցում է <<  Փարիզ 2024 >> -ի հետ և  ստեղծել է  օլիմպիական խաղերի պաշտոնական շքեղ ժամացույցը:   

Շվեյցարական ժամացույցների ընկերությունը ներկայացրել է Seamaster Diver 300M Paris 2024 մոդելը: Այն ունի 42 մմ լայնություն և 13,7 մմ հաստություն։ Նուրբ և էլեգանտ աքսեսուար է ՝ պողպատե ապարանջանի հետ և կրողի դաստակին հաճելի հարմարավետություն է հաղորդում:

Ժամացույցն ունի ոսկե շրջանակ և սպիտակ կերամիկական թվաչափ, իսկ պատյանի հետևի մասում պատկերված են խաղերի տարբերանշանը, օլիմպիական օղակները և << Փարիզ - 2024 >>  մակագրությունը։

Մեկ այլ դետալ.  փոքր բռնակի վրա պատկերված է օլիմպիական կրակի ճշգրիտ կրկնօրինակը։ 

Ժամացույցը ջրակայուն է  և ունի 55 ժամ էներգիայի պաշար։ Այն արդեն  հասանելի է,  արժեքը 8000 ֆունտ ստեռլինգ է (10100 դոլար կամ 9200 եվրո):

Օմեգան որպես օլիմպիական խաղերի պաշտոնական գործընկեր, սկսած 1932 թվականից, 30 անգամ եղել է խաղերի ժամանակաչափ:  

Ընկերության ամենաուշագրավ ձեռքբերումը եղել է Omega Speedmaster-ի կրումը ՆԱՍԱ-ի անձնակազմի  բոլոր վեց լուսնային առաքելությունների ժամանակ:

Համագործակցությունը ՄՕԿ-ի հետ երկարաձգվել է մինչև 2032 թվականը։ 

 

 

Այլ նորություններ