Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է օգոստոս ամսի վարկանիշային աղյուսակը:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից դասակարգման ցանկի 100 լավագույների շարքում են` Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (54-րդ ) և Հրանտ Մելքումյանը (94-րդ):
Առաջատարը դարձյալ նորվեգացի Մագնուս Կարլսենն է:
Կանանց սանդղակում Հայաստանի շախմատիստուհիներից ընդգրկված են Էլինա Դանիելյանը (40-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (58-րդ), Աննա Սարգսյանը (91-րդ) և Մարիամ Մկրտչյանը (92-րդ):
Առաջին հորիզոնականում է կրկին չինացի Հու Յիֆանը: