Երեկ ՝ հուլիսի 27 –ին տեղի ունեցան Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները: «Արարատ-Արմենիան» Երևանում ոչ-ոքի ՝ 1 : 1 հաշվով ավարտեց հունական «Արիսի» հետ խաղը:
Աբովյանում «Ալաշկերտը» 0 : 1 հաշվով տանուլ տվեց Հունգարիայի «Դեբրեցենին»:
Կամային հատկանիշներով աչքի ընկավ «Փյունիկը»: Շվեդիայում երևանցիները 2 : 1 հաշվով հաղթեցին «Կալմարին»:
Գոլերի առատությամբ առանձնացավ Ռումինիայում տեղի ունեցած «Ֆարուլ» - «Ուրարտու» մրցամարտը: Մեկ գնդակի առավելությամբ հաղթեցին տանտերերը՝ 3 : 2 :
Պատասխան հանդիպումները նախատեսված են մեկ շաբաթ հետո: