50 ՏԱՐԻ ԱՌԱՋ՝ ԱՅՍ ՕՐԸ

11:37 - 05 Հուն, 2023

Միավորված ազգերի կազմակերպությունը  1973թ.  հունիսի հինգը նշանավորել է  որպես  շրջակա միջավայրի համաշխարհային  օր:

Աշխարհում միլիոնավոր մարդիկ ներգրավված են մոլորակի պաշտպանության գործին: 

Այս տարվա միջոցառման թեման պլաստիկի թափոնների  աղտոտումից ձերբազատվելն է:

Պետք է բարձրաձայնել  պլաստիկ տոպրակների,  մեկանգամյա օգտագործման իրերի, շշերի, փաթեթավորման և այլնի մասին: Խնդրի լուծմանը կարող են օգնել  այլընտրանքային  նորարարությունները, որոնք վերջակետ կդնեն պլաստիկի աղտոտմանը:

Հիշեցնենք, որ Փարիզը նախատեսում է  2024թ. կայանալիք ամառային օլիմպիական  խաղերի ընթացքում  արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկը։ 

Թափոնները  շարունակում  են  մնալ գլոբալ  խնդիր, քանի որ ամեն տարի 14,000 կաթնասուն և 1,4 միլիոն ծովային թռչուն սատկում է պլաստիկի պատճառով:

Coca-Cola-ն, որպես օլիմպիական խաղերի  գործընկեր,  խոստացել է արտադրել բազմակի օգտագործման ապակե շշեր: 

Միջազգային օլիմպիական կոմիտեն գնահատում  է  «Սպորտը բնության համար» ծրագիրը, որպեսզի  նպաստեն բնության վերականգնմանն ու պաշտպանությանը: 

Համաձայն ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի,   ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, հնարավոր է  80 տոկոսով կրճատել   պլաստիկի գործածությունը:

 

 

Այլ նորություններ