ԹԻՄԱՅԻՆՈՒՄ ՉՈՐՐՈՐԴԸ

10:37 - 20 Մար, 2023

Ռումինիայի  մայրաքաղաք Բուխարեստում  ավարտվել  է  նաև ազատ ըմբշամարտի մինչև  23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի վեց ներկայացուցիչներ դարձել են մրցանակակիր:

Իրենց քաշային կարգերում երկրորդ տեղն են  գրավել և արծաթե մեդալով  պարգևատրվել  Մեժլում Մեժլումյանը ( 61 կգ ), Հայկ Պապիկյանը ( 70 կգ )  և Սերգեյ Սարգսյանը  ( 92 կգ ) :  Նրանց թիմակիցներ Էդիկ Հարությունյանը ( 57 կգ ), Կնյազ Իբոյանը ( 86 կգ ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ) ճանաչվել են  երրորդը:

ՀՀ  հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարած թիմը ճանաչվել է չորրորդը:

 

Այլ նորություններ