Լեհաստանում 2023թ. Եվրոպայի երրորդ ամառային խաղերին նախորդող 100 օրը նշելու համար, երեկ, Կրակովի կենտրոնում գտնվող Յան Նովակ Յեզիորանսկի հրապարակում, տեղադրվել է հետհաշվարկի ժամացույցը և մեկնարկել է տոմսերի նախնական վաճառքի ակցիան։
ԵՕԿ –ի համակարգող հանձնաժողովի նախագահ Հասան Արատն ասել է, որ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են և վստահություն է հայտնել, որ Լեհաստանում, կազմկոմիտեի քրտնաջան աշխատանքի շնորհիվ, տեղի կունենա եվրոպական լավագույն խաղերը:
Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը նախատեսված է հունիսի 21-ին, Հենրիկ Ռեյմանի անվան մարզադաշտում:
Լեհաստանի շատ քաղաքներում, ընդհանուր առմամբ 20000 LCD էկրաններ արդեն գովազդում են խաղերը և այդ մասին մարդիկ տեղեկացվում են նաև Կրակովի օդանավակայանում ՝ ձայնային հայտարարությունների միջոցով:
Եվրոպական երրորդ ամառային խաղերը կանցկացվի հունիսի 21-ից հուլիսի 2-ը։ Ստուգատեսում ավելի քան 7000 մարզիկ – մարզուհիներ կխաղարկեն մեդալները 26 մարզաձևերում: