Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը 7-րդն է ՖԻԴԵ-ի նոր վարկանիշային աղյուսակում:
Հայկական շախմատի առաջատարն ապրիլ ամսվա վարկանիշային աղյուսակում 7-րդ տեղում է՝ 2784 միավորով: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից լավագույն 100 շախմատիստների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (47), Սերգեյ Մովսիսյանը (92) և Վլադիմիր Հակոբյանը (98):
Վարկանշային աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը:
ՀԱՕԿ լրատվության բաժին