<< ԳԵՂԱՎԱՐԳՈՒՄ ԵՆ >> ԴԵՊԻ . . . ՓԱՐԻԶ

10:47 - 15 Փետ, 2023

Հնարավոր է, որ ՀՀ ձիասպորտի հավաքականի անդամ Քերրի  Աղաջանյանը մասնակցի   2024թ. Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին:

Գեղավարգ / դրեսաժ /   մրցաձևում   Աղաջանյանը,   Սոմյուր անունով  16 –ամյա  իր  նժույգով,  բավականին բարձր միավորներ է վաստակել  Հոլանդիայի Ռոտերդամում  անցկացված Եվրոպայի , Դանիայի Հերնինգ քաղաքում ՝ աշխարհի առաջնություններում, ԱՄՆ –ի Վելինգտոնի  միջազգային վարկանիշային մրցաշարում և այլն:

ՀՀ ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, մոտ անցյալի նշանավոր հեծյալ Նորայր Ստեփանյանը ճեպազրույցի  ժամանակ ասաց, որ մինչ փարիզյան ստուգատեսը  մարզուհին կմասնակցի ևս  մի  շարք վարկանիշային մրցաշարերի, կհարստացնի իր միավորների քանակը և, հավանաբար,  դառնա  օլիմպիական:

Մեր զրուցակիցը նաև նշեց շնորհալի  Մարինա Բալայանի անունը:  Այդ մարզուհին դարձյալ  << մշակութային >> նժույգավարության վարպետ է: Նրա  վարգող ձին ենթարկվում է իր տիրուհու, այսպես ասած,   քողարկված բոլոր հրահանգներին:

Մարինա Բալայանը մրցափորձը հարստացնելու նպատակով  հաճախ  ելույթ է ունենում  ՌԴ ստուգատեսներում : Նա ամռանը կմասնակցի նաև Եվրոպայի առաջնությանը:  

 

Այլ նորություններ