Երկու օր առաջ մայրաքաղաքի << Դինամո >> մարզադահլիճում ավարտվեց ՀՀ բռնցքամարտի առաջնությունը: Նույն ռինգում այսօր կմեկնարկի Հայաստանի երիտասարդական ստուգատեսը: Հայտավորված է 148 մասնակից:
Վերջին տարիների համեմատ երիտասարդ մարզիկների թիվը ավելացել է: Օրինակ՝ 2021թ. ՀՀ համանուն մրցաշարին մասնակցել է 106, 2022-ին՝ 125 բռնցքամարտիկ:
Հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը ասաց, որ մրցումների արդյունքներով կճշտվի թիմի կազմը, որը կսկսի նախապատրաստվել մեր մայրաքաղաքում ապրիլի 25 –ին մեկնարկելիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Երևանում անցկացվեց Եվրոպայի տղամարդկանց 44 –րդ առաջնությունը:
Հայաստանի հավաքականի հաշվին գրանցվեց չորս մեդալ. / մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե /: