Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը: Նա նախկինում գլխավորել է Ուկրաինայի հավաքականը:
Պետրակովը անցել է մարզչական համապատասխան սանդղակներով: 65 –ը բոլորած մասնագետը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։ Լավագույն արդյունք է գրանցվել 2019թ., երբ Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ընտրանին դարձավ աշխարհի առաջնության հաղթող: