Իսպանիայում վաղը եզրագիծը կհատի բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայ մարզասերին առավելապես հետաքրքրում է 60կգ քաշայինների եզրափակիչը: Ոսկե մեդալի համար մեր երկրի ներկայացուցիչ, Երևանի դինամոյական Էրիկ Իսրայելյանը կմրցի Վրաստանի պատվիրակ Գոչա Գորդուլավայի հետ:
Մրցաշարում այսօր հանգստյան օր է հայտարարված:
ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Հակոբյանի անձնական սանը մինչ վճռական փուլ հասնելը անցկացրել է չորս մենամարտ. երկու հաղթանակ տոնել է ժամանակից շուտ և երկուսը ՝ նոկդաուններով՝ 5 : 0 հաշվով:
Հետաքրքիր է, որ վաղը Էրիկը կդառնա 18 տարեկան մեկ ամսեկան: Հուսանք , որ ինքն իրեն արժանի՝ ոսկե նվեր կմատուցի: Իհարկե, վճռական մենամարտը հեշտ ընթացք չի ունենա: Բայց արժե հիշել , որ այս տարվա ապրիլին, Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում, աշխարհամասի գործող չեմպիոն Էրիկը Գոչային հաղթել է դարձյալ նոկդաուններով ՝ 5 : 0 հաշվով: