Ժամանակակից հնգամարտի միջազգային միության (UIPM) կոնգրեսը որոշել է ձիավարություն մրցաձևը փոխարինել խոչընդոտամրցուղով / արգելապատնեշ /: Այդ նպատակով մանրակրկիտ աշխատանք են կատարել ՄՕԿ-ի փորձագետները, որոնք վերլուծել են ներկայացրած առաջարկները:
Կոնգրեսի 83 անդամներից 69-ը կողմ է քվեարկել փոխարինմանը, 11-ը՝ դեմ և երեքը՝ ձեռնպահ։
Նոր մրցաձևը սպորտային առումով ազնիվ է, ցուցադրական առումով՝ դիտարժան։
Խոչընդոտամրցուղին կլինի 100 մետրից մի փոքր պակաս տարածություն ՝ աթլետիկայի տարբեր կառույցներով, մարմնամարզության և ուժային վարժություններով:
Թեստային առաջին փորձակումը տեղի կունենա եկող հունիսին ՝ Անկարայում, ապա ՝ Ֆիլիպիններում: Իսկ վերջնական որոշումը ՄՕԿ –ը կկայացնի 2023թ. ամռանը:
Հնարավոր է, որ խոչընդոտամրցումն ընդգրկվի 2028թ. Լոս Անջելեսում կայանալիք օլիմպիական խաղերի հնգամարտի ծրագրում:
Մարզաձևը օլիմպիական խաղերի ծրագրում հայտնվել է 1912թ.՝ ժամանակաից օլիմպիական խաղերի և հնգամարտի հիմնադիր Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ։
Ժամանակակից հնգամարտում ներառված է նաև սուսերամարտը, հրաձգությունը, լողը և կրոսավազքը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), << Տոկիո - 2020 - ի >> խաղերում, գերմանացի մարզուհի Անիկա Շլոեի՝ ձիու նկատմամբ ունեցած դաժան վերաբերմունքի պատճառով պահանջել է, որ մարզաձևի միջազգային միությունը ծրագրից հանի ձիավարությունը, որը որպես մրցաձև այլևս կենսունակ չէ: