Լոզանում տեղի է ունեցել << Խելացի քաղաքներ և սպորտ >> թեմայով համաժողով: Միջոցառման նպատակն է աշխարհի ավելի շատ քաղաքներ դարձնել մարզական, որպեսզի սպորտը հասանելի լինի ամենուրեք:
Քաղաքների համար կենսական նշանակություն ունի թաղամասերում և քաղաքային կենտրոններում մարզահամալիրների ստեղծումը, որպեսզի երեխաները վաղ տարիքից անմիջականորեն շփվեն սպորտի հետ:
2014թ. անցկացվող միջոցառումը համախմբում է օլիմպիական խաղերի նախկին ու ապագա հյուրընկալողներին և թիրախավորում է աշխարհի քաղաքների և տարածաշրջանների ներկայացուցիչներին:
Բացման խոսքով հանդես եկած միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախն ընդգծել է, որ սպորտը անչափ կարևոր է առողջ հասարակություն կառուցելու համար: ՄՕԿ-ը համոզված է, որ աշխարհն ավելի լավը կարող է դառնալ սպորտի միջոցով: Այդ առաքելությունը երբեք ավելի արդիական ու հրատապ չի եղել: Այս ամենը համահունչ է ՄՕԿ –ի << Օլիմպիական օրակարգ 2020+5 >> ռազմավարական ծրագրի ճանապարհային քարտեզին:
Մինչ Փարիզի ամառային խաղերը երկու տարուց էլ քիչ ժամանակ է մնացել և կազմակերպիչները իրենց աշխատանքում ցույց են տալիս, թե ինչպես կարելի է խրախուսել ֆիզիկական ակտիվությունը:
Ֆրանսիայի մայրաքաղաքը և երկրի կրթության նախարարությունը տարրական դպրոցներում ներդրել են ամենօրյա 30 րոպեանոց վարժությունների ծրագիր: Արդեն դպրոցների մեկ երրորդը մասնակցում է ծրագրին: Դա ցույց է տալիս, որ << Փարիզ – 2024 >> -ի խաղերին ընդառաջ արդեն երևում է օլիմպիական ժառանգությունը: