Տեղի է ունեցել Եվրոպական երրորդ խաղերի համակարգող հանձնաժողովի և կազմկոմիտեի համատեղ նիստը:
Մասնակիցներն այնուհետև այցելել են մրցավայրեր, մարզավան և ծանոթացել են անհրաժեշտ պայմաններին:
EOC նախագահ Սպիրոս Կապրալոսը նշել է , որ 250 օր հետո տեղի կունենա խաղերի բացման արարողությունը: Եվրոպացի մարզիկ – մարզուհիները այժմ քրտնաջան աշխատում են հաջող ելութներ ունենալու նպատակով:
Իր հերթին Լեհաստանը պատրաստվում է տոն դարձնել մարզահանդեսը:
Եվրոպական խաղերը տեղի կունենա 2023թ. հունիսի 21 - հուլիսի 2-ը։ Մայրցամաքի շուրջ 7000 մարզիկներ կմրցեն 25 մարզաձևերում (որից 18-ը՝ օլիմպիական ):