Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Իջևանի և Սպիտակի 60 մարզիկ – մարզուհիներ մայրաքաղաքի << Օրանժ ֆիթնես >> մարզադահլիճում մասնակցեցին Հայաստանի բադմինթոնի առաջնությանը:
Մենախաղերում ՀՀ չեմպիոնի պատվին արժանացան Զավեն Մնացականյանը և Սվետլանա Բոյաջյանը:
Զուգախաղերում հաղթող դարձան Զավեն Մնացականյան – Արման Վարդանյան տղամարդկանց և Լիլիթ Պողոսյան - Էլեն Տիրատուրյան ՝ կանանց երկյակները:
Լիլիթ Պողոսյանը և Զավեն Մնացականյանը ուժեղագույնն էին նաև խառը զուգախաղերում: