Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հերթական տուրում կիսեց միավորը:
Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Վեսելին Թոփալովի հետ: Պարտիան ավարտվեց 58-րդ քայլին:
Այժմ Արոնյանն ունի 5,5 միավոր և կիսում է 3-4 տեղերը: Առաջին տեղում Սերգեյ Կարյակինը և Վիշի Անանդն են: Նրանք ունեն 6 միավոր:
Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Պյոտեր Սվիդլերի հետ:
Լուսանկարը` առաջնության պաշտոնական կայքից
ՀԱՕԿ լրատվության բաժին