ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՐԱԹՈՆԸ ՝ ՄԱՐԱԹՈՆՅԱՆՈՎ

12:07 - 07 Հոկ, 2022

<< Փարիզ -  2024 >>  կազմկոմիտեն ներկայացրել է օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի  երթուղին: Այն սկսվելու է Փարիզի  << Դե Վիլ >>  հյուրանոցից դեպի Վերսալ և ետ։ Մրցուղին  կանցնի  Ֆրանսիայի մայրաքաղաքի ինը համայնքների  պատմամշակութային և ճարտարապետական համալիրներով: Դա կներառի   բազմաթիվ տեսարժան վայրեր:

Ի դեպ,  ավելի քան 40,000  բնակիչներ ևս հնարավորություն կունենան մասնակցել   նախատեսված  զանգվածային մարաթոնին: 

Կազմկոմիտեն մանրամասներ է ներկայացրել, թե ցանկացողներն  ինչպես կարող են որակավորվել  մրցավազքին մասնակցելու  համար, որը կանցնի օլիմպիական  երթուղով:

Նշած միջոցառման շնորհիվ շատերը ականատես կդառնան խաղերում հանդես եկող հանրահայտ մարզիկների մրցավազքին:

Փարիզի օլիմպիական մարաթոնը իսկապես ոգեշնչող իրադարձություն կլինի միլիոնավոր  մարզասերների և վազորդների համար:  

Ընդհանուր առմամբ 80 – ական մարզիկ – մարզուհի  կմասնակցի  օլիմպիական մարաթոնյան  վազքին: Դրանով կարտացոլվի  այն փաստը, որ Փարիզի  ամառային օլիմպիական խաղերը լինելու է  պատմության մեջ գենդերային ամենահավասարաչափ  մարզահանդեսը: 

Տղամարդկանց օլիմպիական մարաթոնյան  մրցավազքը  նշանակված է օգոստոսի 10-ին՝  առավոտյան ժամը 8. 00 -ին, կանանցը՝  օգոստոսի 11-ին, նույն ժամին և այդպիսով կավարտվի աթլետիկայի ծրագիրը:

Փարիզը  անհամբերությամբ է  սպասում  օլիմպիական խաղերի մեկնարկին: 2024թ.  33 –րդ   ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, իսկ պարալիմպիկը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը:

 

Այլ նորություններ