<< ՓԱՐԻԶ - 2024 – Ի >> ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

11:27 - 27 Սեպ, 2022

Փարիզում 2024թ. կայանալիք օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունների գեղարվեստական ղեկավար է նշանակվել Թոմաս Ջոլին:

Նա  հայտնի ռեժիսոր է  ֆրանսիական թատրոնի  և օպերայի բնագավառում, արժանացել  է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների:

Միջոցառման կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեն այս առթիվ ասել է, որ Թոմաս Ջոլիի նշանակումը  գեղարվեստական ղեկավարի պաշտոնում հավակնոտ ընտրություն է, որը համահունչ է իրենց  տեսլականին: Տպավորիչ կենսագրություն ունի, երիտասարդ ստեղծագործող է  և ֆրանսիական արվեստի առաջատարներից է: Նրա արտասովոր շոուները ապացույց են այն բանի, որ նա գիտի ինչ չափանիշ ընտրել և այն հասցնել ցանկալի մակարդակի: 

Պատասխանատու գործում հաստատվելուց հետո, Ջոլին նշել է, որ   մեծ պատիվ և հպարտություն է  << Փարիզ  -2024  -ի >> արարողության գեղարվեստական ղեկավարի դերը ստանձնելը: Նա հույս է հայտնել, որ իրենք  կարող են աշխարհին ներկայացնել  եզակի տոնակատարություն:

Առաջիկա ամիսներին Ջոլին կընտրի բազմամասնագիտական գեղարվեստական թիմ, որը պատրաստ կլինի կյանքի կոչել  նորարարական գաղափարները: 

 

Այլ նորություններ