Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը շարունակում է նախապատրաստվել մարտի 25-ին Բելառուսի հավաքականի հետ ընկերական խաղին:
Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացավ բաց մարզում, որին ներկա էին նաև ԶԼՄ ներկայացուցիչները: Հավաքականն առաջին մարզումն անցկացրեց գլխավոր մարզիչ` Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ, որից հետո ֆուտբոլիստները խոսեցին առաջիկա խաղի մասին.
Հենրիխ Մխիթարյան-Մենք կփորձենք հավաքականի նորեկներին օգնել, որ նրանք շուտ մերվեն թիմին: Հավաքականի առաջին մարզումը գլխավոր մարզչի հետ լավ ստացվեց: Հուսով եմ, լավ կնախապատրաստվենք Բելառուսի հետ խաղին: Ոչ մի նշանակություն չունի, թե եմ թիմի ավագը ես եմ, թե ոչ: Միշտ օգնելու եմ թիմի առաջ գնալ: Բոլորս ամեն ինչ անելու ենք, որ բարձր տրամադրությամբ ճանապարհենք մեր դարպասապահին:
Էդգար Մանուչարյան- Հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը փորձառու մասնագետ է: Նա եղել է հավաքականի գլխավոր մարզչի դերում և լավ գիտի իր աշխատանքը: Հաճելի է ծանոթանալ և մարզվել նրա հետ: Թիմի նորեկների մասին քիչ բան կարող եմ ասել, խաղից հետո ամեն ինչ հայտնի կլինի:
Գաել Անդոնյան- Թեպետ չեմ խաղացել թիմում, սակայն մարզվում եմ շատ և լավ մարզավիճակում եմ:
Լուսանկարներն` այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին