ԴՈՒՐՍ ՄՆԱՑԻՆ

16:27 - 10 Հուն, 2022

Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի մինչև 22 տարեկանների հավաքականը Հոլանդիայի Վլիսինգեն քաղաքում   մասնակցեց Եվրոպայի   առաջնությանը:

Վահե Նազարյան – Խաչատուր Ասմարյան զույգին մրցավայր էր ուղեկցել  մարզիչ Գրիգորի Ամբարյանը:

Մեր վոլեյբոլիստները որակավորման փուլում պարտվեցին  Կոսովոյի  / 1 : 2 / և Խորվաթիայի  / 0 : 2 /  թիմերին և դուրս մնացին   հետագա պայքարից:

Նշենք, որ Եվրոպայի առաջնության հիմնական մրցաշարին մասնակցելու իրավունք են ստանում խմբում առաջին և երկրորդ տեղեր գրաված  թիմերը։ 

 

 

Այլ նորություններ