Լոռու մարզի Սպիտակ քաղաքում անցկացվեց սամբոյի մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որին մասնակցել են 90 մարզիկներ մարզերից, Երևանից և Արցախից:
Հայաստանի չեմպիոնի կոչումն ըստ քաշային կարգերի նվաճեցին Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Հովհաննես Ալեքսանյանը (62 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ), Արթուր Բունիաթյանը (100 կգ) և Հակոբ Առաքելյանը (+100 կգ):
Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են մեդալներով, դիպլոմներով, դրամական պարգևներով, իսկ չեմպիոնները Հայաստանը կներկայացնեն Եվրոպայի առաջնությունում:
Լուսանկարը՝ Getty Images
ՀԱՕԿ լրատվության բաժին