Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության ավարտին մնացել է մեկ տուր: Բայց երեկ կայացած նախավերջին փուլում որոշվեց երկրի չեմպիոնը: Հաղթողի պատվին արժանացավ << Փյունիկը >>: Դա հայտնի դարձավ << Արարատի >> նկատմամբ տարած նավազագույն հաշվով / 1 : 0 / հաղթանակի շնորհիվ: Արդյունքում փյունիկցիները վաստակեցին 74 միավոր և անհասանելի դարձան մրցակիցների համար:
Չեմպիոն ակումբը քսան տարի առաջ / 1992թ. / հիմնադրել է նշանավոր ֆուտբոլիստ, Մոսկվայի օլիմպիական խաղերի / 1980թ. / բրոնզե մեդալակիր Խորեն Հովհաննիսյանը: