Արոնյանը կիսեց միավորը Գիրիի հետ. Հավակնորդների մրցաշար

21:45 - 11 Մար, 2016

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:

Մոսկվայում անցկացվող մրցաշարի առաջին տուրում  Արոնյանի մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրին էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 65-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքի արդյունքին:

Միաժամանակ ընթացող պարտիաներում ոչ-ոքի ավարտվեց Կարյակին-Սվիդլեր, Նակամուրա-Կարուանա պարտիաները: Աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշի Անանդը հաղթեց Տոպալովին:

Հաջորդ տուրում Արոնյանը կմրցի հենց Անանդի հետ: Մյուս զույգերը կկազմեն` Սվիդլեր-Տոպալով, Կարուանա-Գիրի, Կարյակին-Նակամուրա:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ