ՄՕԿ – Ի ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

09:47 - 04 Փետ, 2022

Պեկինում անցկացված ՄՕԿ –ի 139-  րդ նստաշրջանի ավարտից հետո կազմակերպության առաջնորդ Թոմաս Բախը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա մասնավորապես ասել է.  << 24 – րդ օլիմպիական  մարզահանդեսը  ձմեռային մարզաձևերի նկատմամբ հետաքրքրության նոր ալիք կբարձրացնի ոչ միայն Չինաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Այդ երկրում օլիմպիական խաղերի շնորհիվ մոտ 346 միլիոն քաղաքացի արդեն սկսել է զբաղվել ձմեռային  ձևերով։Սա զարմանալի թիվ է և  ոչ մի այլ երկրում հնարավոր չի լինի հասնել նման  արդյունքի:Սա է այս օլիմպիական խաղերի յուրահատկությունը:

Արդեն պարզ է՝  Պեկինի խաղերը հաջողության են հասնելու։ Չինացի գործընկերները ՄՕԿ –ի հետ որպես միասնական ճակատ են աշխատում,  շատ առումներով նաև ռիսկի են դիմում: Նրանք անում են ամեն ինչ մասնակիցների  անվտանգությունն ապահովելու համար:  Պեկինը  պատրաստ է օլիմպիական խաղերին, պատրաստ է նաև  օլիմպիական գյուղը:

Օիմպիական շարժումը քաղաքականությունից դուրս է։ Խաղերը չպետք է որևէ մեկի համար միջոց լինեն իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: ՄՕԿ –ը  քաղաքականապես  չեզոք է . . .  >>  :

 

 

 

Այլ նորություններ