Մարմնամարզության Հայաստանի առաջնության երկրորդ օրը պայքարի մեջ մտան աղջիկները:
Բազմամարտի Հայաստանի չեմպիոն դարձավ Աննա Գրիգորյանը, ով հավաքեց 47,5 միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Գայանե Սիրականյանը՝ 47,2 միավորով: Մրցանակային երրորդ տեղում Ինեսա Ջաղինյանն է՝ 43,7 միավորով:
«Մենք արդեն ունենք մեր հավաքական թիմերը, սակայն առաջնություն հետո կվերանայենք, կարող է և փոփոխություն լինի: Առաջիկայում պլանավորում են մասնակցել մեկ մրցաշարի Վրաստանի Բաթումի քաղաքում»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Լիզա Չատրջյանը:
Հայաստանի առաջնության մասնակցում են 23 աղջիկներ, Երևանից, Գյումրուց և Էջմիածնից: Մարտի 11-ին կկայանա աղջիկների եզրափակիչը՝ առանձին գործիքների վրա:
Լուսանկարները՝ այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին