Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը, որի ընթացքում կնախապատրաստվի Թուրքիայում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարին:
«Այսօր մեկնարկում է ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում, որտեղ մարզիկները հիմնականում կաշխատեն իրենց ֆիզիկականի զարգացման վրա: Բացի այս հավաքից, մենք ևս մեկ ուսումնամարզական հավաք կունենանք արդեն Աբովյանում, որից հետո կմեկնենք Թուրքիա»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Ծաղկաձորյան հավաքը մեկնարկել է մարտի 9-ին և կեզրափակվի մարտի 20-ին: Հավաքին մասնակցում են 23 մարզիկներ:
ՀԱՕԿ լրատվության բաժին