Հայաստանը Սերբիա ՝ աշխարհի առաջնություն մեկնեց 11 բռնցքամարտիկով: Նրանցից տասը տարբեր փուլերում զիջեցին մրցակիցներին և վերածվեցին հանդիսականի: Այդ շարքը համալրեց բրոնզե մեդալով բավարարված, Տոկիոյի օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր, մեր անվանի Հովհաննես Բաչկովը: Նա կիսաեզրափակիչում զիջեց աշխարհի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր, մարզաձևում չափազանց հարուստ ավանդույթներ ունեցող Կուբայի ներկայացուցիչ Էնդի Գոմես Կրուսին / 63, 5 կգ /:
Կիսաեզրափակիչում ազերի մրցակցին մեծ առավելությամբ հաղթեց և եզրափակիչ մտավ գերծանրքաշային Դավիթ Չալոյանը: Նա << մարտադաշտում կռվող >> մեր միակ ներկայացուցիչն է մնացել և այսօր ՝ նոյեմբերի հինգին, չեմպիոնի կոչման համար մղվող բելգրադյան ստուգատեսում վերջին մենամարտը կանցկացնի:
Աշխարհասփյուռ հայ մարզասերն է ցանկանում Դավթի հաղթանակը, որի պարագայում մեր ժողովրդական էպոսի անհաղթ հերոսի անվանակիցը կհռչակվի երկիր մոլորակի ամենաուժեղ բռնցքամարտիկը:Ճիշտ է, 22 –ամյա ռուսաստանցի Մարկ Պետրովսկին, ինչպես ասում են, համեղ պատառ չէ, քանզի նա կպայքարի ռուսներին բնորոշ << через не могу >> տարբերակով և ուժերի վերջին կաթիլը կներդնի հաղթելու համար . . .
Անկասկած, այլ տրամադրությամբ ռինգ կելնի մեր Դավիթը: Մրցակցի շուրջ ծավալվել պետք չէ: Պարզապես պատվասեր գյումրեցին մեր օրերի շունչն ու ոգին գնահատելով ոչ մեկի իր << տիրույթից ոչինչ չի նվիրի >> :
Չընկնեք երազանքների գիրկը, քանզի մեծ սպորտում չեն բացառվում անակնկալները և կողմնակալ որոշումները:Պարզապես զինվենք համբերությամբ և հաճելի լուրերի սպասենք Բելգրադից: