Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում հոկտեմբերի 21-24-ը կանցկացվի վետերան ձյուդոիստների աշխարհի առաջնությունը:
Հայտավորված են 43 երկրների 395 ձյուդոիստներ / 376 տղամարդ և 19 կին /:
Տատամի կելնեն նաև մեր երկրի պատվիրակները: 66 կգ քաշայինների պայքարին կմասնակցի Մեսրոպ Բարբարյանը, իսկ Հովհաննես Օհանյանը իր ունակությունները կդրսևորի 100 կգ քաշայինների մրցավեճում: