Ֆրանսիայի իշխանությունները նախատեսել են մինչ օլիմպիական խաղերի մեկնարկը երկրում ստեղծել ավելի քան 1000 մարզահամալիր: Նպատակ կա մասսայականացնել այն մարզաձևերը, որոնք ընդգրկված են << Փարիզ – 2024 >> -ի ծրագրում:
Ֆրանսիական մամուլի հրապարակումների համաձայն կկառուցվի շուրջ 3500 հանդբոլի խաղադաշտ , 3x3 բասկետբոլի 500 կորտ, սքեյթ պուրակներ, լողավազաններ, ճապոնական մարտարվեստների ասպարեզներ և այլն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և կառավարությունը կաջակցեն նախաձեռնության իրականացմանը: Միայն շինաշխատանքների համար կծախսվի 250 միլիոն եվրո:
Ծրագրի մասին հայտարարվել է ֆրանսիացի օլիմպիականների մեծարման արարողության ժամանակ:
Կառավարության ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել առաջիկա օլիմպիական խաղերի մրցավայրեր: Նրանք եղել են օլիմպիական ավանի տարածքում, ջրային մարզաձևերի կենտրոնի շինարարությունում, << Փարիզ - 2024 >> կազմկոմիտեի կենտրոնակայանում և էլի մի քանի համալիրներում :