Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամները տարվա առաջին ուսումնամարզական հավաքն են անցկացնում Ծաղկաձորում:
«Այժմ հիմնական աշխատանքը տանում ենք խճուղիների վրա, հեծանվորդների լեզվով ասած կիլոմետրեր ենք հավաքում: Թեպետ եղանակային պայմաններն այդքան էլ հաջող չեն, բայց շարունակում ենք մարզումները: Սա միայն առաջին հավաքն է, դեռ էլի հավաքներ ենք ունենալու մինչև Եվրոպայի առաջնությունը»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:
Ուսումնամարզական հավաքին մասնակցում են 7 մարզիկներ, թիմի բժիշկը և երկու մարզիչ:
Հեծանվորդների մրցաշրջանի բացումը կլինի մարտ ամսին:
Լուսանկարը` Getty Images
ՀԱՕԿ լրատվության բաժին