Հայաստանը ներկայացնող խոտի հոկեյի պատանիների երկու թիմեր կմասնակցեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք միջազգային մրցաշարի:
Փետրվարի 26-ից 28-ը կայանալիք Ժմակինի անվան հուշամրցաշարին Հայաստանը կներկայացնեն Հրազդան քաղաքի համանուն թիմը (գլխավոր մարզիչ Նվեր Զաքարյան) և Երևանից «Այրուձի» թիմը (գլխավոր մարզիչ Նիկոլայ Ջուլհակյան):
Մրցաշարին մասնակցում են 8 երկրի թիմեր:
ՀԱՕԿ լրատվության բաժին