Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում պաշտոնապես ավարտվեցին երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերը:
Օլիմպիական ավանի հենց կենտրոնում տեղակայված սրահում կայացած փակման արարողությանը մասնակցում էին միայն մարզիկները, պաշտոնական հյուրերը և կամավորները: Քաղաքի բնակչության համար Լիլեհամերի կենտրոնում մեծ էկրանի միջոցով ցուցադրվում էր ավանում անցկացվող արարողությունը:
Արարողության մեկնարկին ցուցադրվեց անցած 10 օրերի մասին պատմող տեսանյութ: Այնուհետ Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի մասնակցությամբ օլիմպիական դրոշը փոխանցվեց շվեյցարական Լոզան քաղաքի քաղաքապետին, որտեղ կկայանան 2020 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերը:
«Հեռանալով՝ ձեզ հետ դեպի ձեր տները և ձեր ընկերներին տարեք օլիմպիական ոգին: Եվ հիշեք, որ միասին մենք կարող ենք աշխարհն ավելի լավը դարձնել»,-դիմելով մարզիկներին` շեշտեց ՄՕԿ-ի նախագահը:
Երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացել էր երկու մարզիկով:
Լիլեհամեր, Նորվեգիա
Լուսանկարներն` այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին
Պաշտոնական գործընկեր` Ucom