Կարապետյան-Սենեկալ զույգը «Bavarian open»-ի կարճ ծրագրից հետո երկրորդն է

12:55 - 21 Փետ, 2016

Գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը «Bavarian open» միջազգային մրցաշարի կարճ ծրագրից հետո երկրորդն է:

Հայկական պարային զույգը առաջին ելույթից հետո հավաքեց 54,98 միավոր: Առաջին տեղում Մեծ րիտանիան ներկայացնող զույգն է՝ 65, 06 միավորով:

Կարճ ծրագրից հետ Կարապտյան-Սենեկալ զույգն իրավունք ստացավ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որն այս տարի կայանալու է ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում:

Պարային զույգերի ազատ ծրագիրը կկայանա փետրվարի 21-ին:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ