Եվրոպայի օլիմպիական կոմիտեն շարունակում է ընդլայնել երրորդ մարզական խաղերի ծրագիրը: Ինչպես հայտնի է, միջոցառումը նշանակված է Լեհաստանում ՝ 2023թ.:
Ծրագիրը համալրվեց նոր ՝ պադել մարզաձևով, որը միավորում է դասական թենիսն ու սկվոշը: Պադելի միջազգային ֆեդերացիան / FIP / հիմնադրվել է 1991թ. և առաջին անգամ կներկայացվի նման խոշոր ստուգատեսում:
Այն արդեն գրանցված է աշխարհի ավելի քան 90 երկրներում, իսկ ամենատիտղոսակիր մարզիկներն են Իսպանիայի և Արգենտինայի ներկայացուցիչները: Ի դեպ, պադելի երկրպագուների շարքում են հայտնի ֆուտբոլիստներ Զլատան Իբրահիմովիչը, Ֆրանչեսկո Տոտին, Ջանլուկա Ձամբրոտան, Կառլես Պույոլը, Ժերար Պիկեն և այլոք:
Լեհաստանում կխաղարկվի մրցանակների երեք հավաքածու. տղամարդկանց, կանանց զուգախաղեր և խառը զուգախաղեր: Մեդալների համար կպայքարեն եվրոպացի 64 լավագույն մարզիկ- մարզուհիները:
Ընդհանրապես Եվրոպական խաղերը դիտվում է որպես նորարարական հարթակ:
Լեհական ստուգատեսի մի շարք մարզաձևերի մրցումներում կվիճարկվեն << Փարիզ - 2024 >> օլիմպիական խաղերի ուղեգրեր։