Անաստասիա Գալուստյանը 10-րդն է պատանեկան Օլիմպիական խաղերում

20:35 - 16 Փետ, 2016

Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը:

Գեղասահքի ազատ ծրագրում Գալուստյանը հանդես եկավ 8-րդ համարի ներքո և հավաքեց 77,32 միավոր: Երկու ծրագրերի արդյունքում Գալուստյանը հավաքեց 133,21 միավոր և զբաղեցրեց 10-րդ տեղը:

Պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերի կանանց մենասահքի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Ցուրսկայան, ով հավաքեց 188,04 միավորով:

Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացել է երկու մարզիկներով` դահուկորդ Միքայել Միքայելյան և գեղասահորդ Անաստասիա Գալուստյան:

Լիլեհամեր, Նորվեգիա

Լուսանկարներն` այստեղ

ՀԱՕԿ լրատվության բաժին  

Պաշտոնական գործընկեր` Ucom

 

 

Այլ նորություններ