Ճապոնիայի խիտ բնակեցված Օսակա արևմտյան վարչատարածքում սկսվել է օլիմպիական ջահի փոխանցավազքը: Այն անցկացվում է առանց հանդիսականի: Օլիմպիական շարժման պատմությունում առաջին անգամ կիրառվում է փոխանցավազքի կրճատված ձևաչափը:
Հասկանալի է, որ հանդիսականների բացակայությունը կորոնավիրուսն է:
Փոխանցավազքն անցկացվում է տեղի մեծ զբոսայգում ՝ իրարից 200 –ական մետր հեռավորությամբ:
Օլիմպիական ջահը միմյանց փոխանցում են Ճապոնիայի մշակույթի և սպորտի անվանի վարպետները: