Այսօր առավոտյան տեղեկացանք, որ Հյուսիսային Կորեան իր մարզիկներին չի գործուղելու Տոկիոյի օլիմպիական խաղեր: Բայց օրվա երկրորդ կեսին միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / հայտնեց, որ ԿԺԴՀ – ի ԱՕԿ – ից Տոկիոյի մարզահանդեսին մասնակցելու մասին, օլիմպիական խարտիայի համաձայն, որևէ պաշտոնական մերժում չի ստացել: Այդ հարցով ՄՕԿ-ի բազմաթիվ խնդրանքներին Փհենյանը չի արձագանքել և չի հաջողվել համատեղ տեսակոնֆերանս անցկացնել:
Այս առթիվ Ճապոնիայի ԱՕԿ –ի նախագահ Յաշիհուրո Յամաշիտեն իր ափսոսանքն է հայտնել ԿԺԴՀ –ի բռնած դիրքի համար, ասելով, որ կցանկանար բոլոր երկրների պատվիրակների մասնակցությունը խաղերին: Իր հերթին Տոկիո -2020 կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն, մեկնաբանելով Փհենյանի որոշումը, նշել է, որ Ճապոնիան կշարունակի ջանքեր գործադրել մարզիկների համար անվտանգ մասնակցության պայմաններ ստեղծելու ուղղությամբ: