Ծաղկաձորում տեղի ունեցան Հայաստանի լեռնադահուկային սպորտի տարիքային երեք խմբերի / մեծահասակների, երիտասարդների և պատանիների / առաջնությունները:
Մեծահասակների մրցումներում իրենց բարձր կարգը հաստատեցին մարզաձևի առաջատարներ Աշոտ Կարապետյանը և Հարություն Հարությունյանը:
Հաճելորեն զարմացրին երիտասարդներն ու պատանիները: Նրանք աչքի ընկան տեխնիկակտակտիկական լավ պատրաստականությամբ: Գոհացնող է և այն , որ ընդլայնվել է աշխարհագրությունը և լեռնադահուկային սպորտի հիմքերը աստիճանաբար ամրապնդվում են երկրի մի շարք բնակավայրերում, մասնավորապես՝ Ապարանում: Այս առթիվ մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն ասաց , որ լավ կլինի, եթե Ապարանի տարածաշրջանում ստեղծվի դահուկային սպորտի մարզադպրոց, այլապես տեղացի շնորհալիները վարպետության առաջընթաց չեն ունենա:
Առաջատար լեռնադահուկորդները նախապատրաստվում են առաջիկայում Իրանում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին: Նպատակը մեկն է. << Պեկին – 2022 >> ձմառային խաղերի մասնակցության ուղեգիր նվաճելը: