Պատանեկան ձմեռային երկրորդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը դահուկավազք կրոսի 1500 մետր ազատ ոճում չհաղթահարեց կիսաեզրափակչի արգելքը:
Որակավորման փուլը հաղթահարելուց հետո Միքայելյանը մրցեց 3-րդ ենթախմբում, որտեղ 3 րոպե 18 վայրկյան արդյունքով իր ենթախմբում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Առաջին տեղ զբաղեցրած մարզիկին Միքայելյանը զիջել է 12 վայրկյան:
Ցավոք, հայ դահուկորդը չընդգրկվեց եզրափակիչ դուրս եկած 10 դահուկորդների թվում:
Լիլեհամեր, Նորվեգիա
Լուսանկարներն` այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին
Պաշտոնական գործընկեր` Ucom