Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը պատանեկան Օլիմպիական խաղերում. Միքայել Միքայելյան

16:03 - 12 Փետ, 2016

Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի բացման ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի Միքայել Միքայելյանն, ով Միքայելյան ընտանիքից երրորդ մարզիկն է, ում վստահվում է այդ պատիվը:

Այս օրերին Միքայելը նախապատրաստական վերջին մարզումներն է անցկացնում նորվեգական Լիլեհամեր քաղաքում մոր՝ Ալլա Միքայելյանի ղեկավարությամբ: Ամենօրյա մարզումներից և աշխատանքներից զատ Միքայելը արդեն կապեր է հաստատել իր տարիքակիցների հետ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Մինչ կսկսվեր հերթական մարզումը Ալլա Միքայելյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվեց տպավորություններով: «Նախ և առաջ շատ հետաքրքիր ստացվեց, որ տղաներս ևս Հայաստանի դրոշակակիրը կլինեն Օլիմպիական խաղերում: Եթե 20 տարի առաջ ինձ ասեին, որ տղաներս ևս դրոշակակիր կլինեն, ապա չէի հավատա: Իհարկե մեզ համար մեծ պատիվ է, որ հենց Միքայելյաններին են վստահում այդ պատիվը»,- ասաց նա:

Միքայելյան ընտանիքի երրորդ դրոշակակիրը՝ Միքայելը բարձր տրամադրությամբ է նախապատրաստվում Խաղերին: «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը պատանեկան Օլիմպիական խաղերում: Հպարտ եմ, որ  մայրիկիցս և եղբորիցս հետո Միքայելյան ընտանիքում ես երրորդ դրոշակակիրն եմ Օլիմպիական խաղերի բացման ժամանակ: Պետք է բարձր պահեմ ընտանիքիս և հայրենիքիս պատիվը՝ պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերում»,- շեշտեց Միքայելը:

Լիլեհամեր, Նորվեգիա

Լուսանկարներն` այստեղ

ՀԱՕԿ լրատվության բաժին

Պաշտոնական գործընկեր` Ucom

 

 

Այլ նորություններ