Ավարտվեց հրաձգության մյունխենյան միջազգային մրցաշարը

12:30 - 31 Հուն, 2016

Գերմանիայի Մյունխեն քաղաքում ավարտվեց օդամղիչ զենքերից կատարվող միջազգային մրցաշարը:

Հայաստանի թիմի մեծահասակ մարզիկները կրկնել են վարժությունները:

10մ. օդամղիչ ատրճանակ, 40 կրակոց վարժությունում  75 մրցակցուհուց Էլմիրա Կարապետյանը գրավել է 37-րդ տեղը` խոցելով 375 միավոր:

10մ. օդամղիչ հրացան, 60 կրակոց վարժությունում 86 տղամարդկանցից Սուրեն Բերյանը գրավել է 28-րդ տեղը` խոցելով 625,1 միավոր: Մրցաշարային աղյուսակում նրա հաջորդել է  Հրաչիկ Բաբայանը`624,9 միավորով: Մեր երկրի մյուս մասնակիցը` Քրիստիան Լաուերը գրավել է 70-րդ տեղը` 617.6 միավորով:

Նույն վարժության` 40 կրակոց կանանց պայքարում 100 մրցակցուհուց Մարիամ Միքայելյանը գրավել է 91-րդ տեղը` խոցելով 405,8 միավոր: Իրինա Լաուերը (Աղաջանյան) գրավել է 94-րդ տեղը 404,8 միավորով:

Հիշեցնենք, որ օդամղիչ ատրճանակ ձևում հանդես եկող Զավեն Իգիթյանը գրավել է 4-րդ և 7-րդ տեղեր, Բենիկ Խլղաթյանը` 11-րդ: Ինչպես նաև հավաքական թիմի մյուս մարզիկների մոտ, անկախ զբաղեցրած հորիզոնակններից,  գրանցվել են նաև բարձր արդյունքներ:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

 

 

 

 

Այլ նորություններ