Ըմբիշ Միհրան Հարությունյանը` Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան մրցաշարի հաղթող

19:53 - 30 Հուն, 2016

Բուլղարիայում շարունակվում է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը:

Հունվարի 30-ին մրցագորգ դուրս եկավ առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ով ներկայանում էր 71 կգ քաշային կարգում:

Միհրան Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով առավելության հասավ բուլղար Մայկալ Իզմիրլիսկիի նկատմամբ: Հարությունյանի հաջորդ մրցակիցը իտալացի Դավիդե Կասկավիլան էր, ում հայ ըմբիշը կրկին բացարձակ առավելությամբ հաղթեց: Եզրափակչի ուղեգիրը Հարությունյանը վիճարկեց Ալժիրի ներկայացուցիչ Բոուջեմլինե Աքրեմի հետ, որտեղ նա 11:0 հաշվով հաղթեց մրցակցին:

Եզրափակիչ գոտեմարտում առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը  4:0 հաշվով հաղթեց եգիպտացի Ադհամ Ահմեդ Սալեհին և դարձավ մրցաշարի հաղթող:

Հունվարի 31-ին մրցագորգ դուրս կգան  Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը (85 կգ):

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ