<< ՃՏԵՐԸ ՀԱՇՎՈՒՄ ԵՆ ԱՇՆԱՆԸ >>

11:25 - 23 Սեպ, 2020

Ձյուդոյի Եվրոպայի հետաձգված  առաջնությունը, որը նաև օլիմպիական – վարկանիշային է,  << կյանք կառնի >> Պրահայում, նոյեմբերի 19- ին: Պատմության մեջ առաջին անգամ եվրոպականը  կանցկացվի աշնանը, թեև  ծրագրով նախատեսված էր մայիսին։ Եվրոպայի և Չեխիայի  ֆեդերացիաները  համաձայնել են << ճտերը հաշվել >> աշնանամուտին։

Եվրոպայի առաջնության մասնակիցների առողջության և անվտանգության հարցերը կլինեն կազմակերպիչների ուշադրության կենտրոնում և կձեռնարկվեն նախապատրաստական  բոլոր միջոցառումները։

Առաջիկայում հայտնի կդառնան նաև  Եվրոպայի մինչև 23 տարեկանների / Պորեչ, Խորվաթիա) և կադետների  / Ռիգա, Լատվիա / առաջնությունների ժամկետները։

Այլ նորություններ