Միջազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ջոն Քոութսը ասել է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը կանցկացվեն անկախ համավարակի իրավիճակից: Մրցումները կկայանան << կորոնավիրուսի հետ կամ առանց դրա >>:
Ճապոնիայի օլիմպիական և պարալիմպիկ հարցերի նախարար Սեյկո Հաշիմոտոն, մեկնաբանելով Քուոթսի կարծիքը ասել է, որ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն ամեն գնով։ Հարկ է հաշվի առնել մարզիկների և կազմակերպիչների նախապատրաստական ջանքերը առկա պայմաններում:
Հիշեցնենք, որ Տոկիոյի օլիմպիական ամառային խաղերը համավարակի պատճառով մեկ տարով հետաձգվել են եւ տեղի կուենան 2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: