Երևանում անցկացվում է գեղարվեստական մարմնամարզության մարզչական սեմինար

13:50 - 23 Հուն, 2016

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան մարզչական սեմինար է անցկացնում:

«Սեմինարը բաղկացած էր երեք փուլից: Այժմ մենք հասել ենք վերջինին՝ անցկացնում ենք մարզական սեմինար, որի ընթացքում շեշտը դրվում է գործիքային տեխնիկայի զարգացման վրա: Այս օրերին սեմինարի համար Հայաստանում է Վիկտորիա Օնեգինա, ով Ռուսաստանի առաջնակարգ մրցավարն է»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց գեղարվեստական մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը:

Սեմինարին մասնակցում են թե մարզիկներ, թե մարզիչներ և թե մրցավարներ:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ