<< ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ >>

11:45 - 24 Օգո, 2020

Հայաստանում աստիճանաբար ամրապնդվում են լողափնյա վոլեյբոլի հիմքերը։ Մեծացել է մասսայականությունը, ավելացել է տղամարդկանց և կանանց թիմերի քանակը, բարելավվել են մարզիկ –մարզուհիների խաղային որակները և այլն։

Մայրաքաղաքի << Գրանդ սպորտ >>  մարզահամալիրում  երկու փուլով անցկացվեց համապետական առաջնությունը։ Մասնակցեցին կանանց տասը և տղամարդկանց տասներկու թիմեր։ Նախնական փուլի  / օգոստոսի 11 – 14 –ը / մեկնարկային խաղերը   ցույց տվեցին, որ  պայքարը սուր է լինելու։ Այդպես էլ եղավ։ Առավել դիտարժան էին երկրորդ փուլի հանդիպումները / օգոստոսի 19 – 22-ը /։

Եզրափակիչում հանդես գալու իրավունք նվաճած կանանց վեց թիմերից առավել վստահ մրցելույթներ ունեցավ Երևանի << Վան – 1 >> - ը։ Նրա կազմում հանդես եկած Աննա Գալստյան – Օֆելյա Մաթոսյան երկյակին էր վիճարկված գրավել առաջին տեղը և ճանաչվել Հայաստանի չեմպիոն։ Մրցանակային հաջորդ երկու հորիզոնականները զբաղեցրին համապատասխանաբար << Վան – 2  և << Վիվառո >> թիմերը։

Տղամարդկանց գլխավոր եզրափակիչին մասնակցեցին ութ հաջողակները։ Վստահ խաղով աչքի ընկավ ՖԻՄԱ – 1 - ը ՝ Ռազմիկ Հակոբյան – Արման Միսկարյան վոլեյբոլիստներով։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին հաջորդաբար ՀՀ պատանեկան հավաքականը և ՖԻՄԱ -2 –ը։

Մեզանում լողափնյա վոլեյբոլի հերթական  ստուգատեսը կմեկնարկի նոր ուսումնական տարվա առաջին օրը՝  սեպտեմբերի մեկին։ Հայտ ներկայացնող թիմերը միմյանց միջև  կխաղարկեն վոլեյբոլի հանրապետական ֆեդերացիայի գավաթը։

Այլ նորություններ