ՀԱՂԹԵՑ << ՈՒՐԱՐՏՈՒՆ >>

11:01 - 24 Օգո, 2020

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան Splash League-ի հետ համատեղ, կիրակի՝  օգոստոսի 23-ին, անցկացրեց  FIBA 3 x 3 սթրիթբոլի առաջին պաշտոնական մրցաշարը: Այն անցավ մասսայականության նշանաբանով: Մասնակից թիմերի քանակը գերազանցեց սպասելիքները, քանզի ասպարեզ ելան . . . 67 թիմեր:

Երևանի Cascade Art Playground –ի խաղահրապարակում կայացած մրցումներին ականատես եղան բազմաթիվ մարզասերներ: Փաստը վկայում է, որ մեզանում  բասկետբոլը սիրված մարզաձև է:

Հաղթող ճանաչվեց << Ուրատուն >>, որի կազմում էին Գեորգի Պոդկոլզինը, Միքայել Պողոսյանը, Լևոն Պողոսյանը և Մանո Հալաջյանը։ Մրցանակային հաջորդ երկու տեղերը զբաղեցրին համապատասխանաբար  << Varant  >>  և  << Back to Back  >> թիմերը։

 

Այլ նորություններ